«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անորոշ մնալ:
Ըստ Sport.es-ի՝ իսպանացին, ամենայն հավանականությամբ, գալիք մրցաշրջանում կշարունակի պաշտպանել «սերուցքայինների» գույները:
Նշվում է, որ ստացված առաջարկներից լավագույնը «արքայական» ակումբի առաջարկն է:
Մադրիդում Ռամոսին առաջարկում են պայմանագիրը երկարաձգել մեկ տարով՝ երաշխավորելով տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ (չհաշված բոնուսները): Այն 10%-ով պակաս է Սերխիոյի՝ ներկայիս աշխատավարձից:
Միակ խնդիրն այն է, որ 35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է նույն պայմաններով 2 տարվա համաձայնագիր: Նրա ծառայություններով հետաքրքրված «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն պատրաստ չեն տարեկան 9 մլն եվրո վճարել:
Fanat, Realmadrid.am