Մադրիդի «Ռեալի» լեգենդ Զինեդին Զիդանը մտադիր է վերսկսկել մարզչական կարիերան ու գլխավորել Ֆրանսիայի հավաքականը, հայտնում է AS-ը:
Ֆրանսիացին պատրաստ էր ստանձնել «Եռագույնների» ղեկը դեռևս ԱԱ-2022-ից հետո, սակայն ներկայիս մարզիչ Դիդյե Դեշամը պահպանեց իր աշխատանքը:
Նշվում է, որ 52-ամյա մասնագետը սպասում է ՖՖՖ-ի առաջարկին:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2 անգամ (2016-2018 և 2019-2021 թվականներին) գլխավորել է «Արքայական ակումբն» ու այդ ընթացքում նվաճել 11 տիտղոս:
Fanat, Realmadrid.am