«Ռեալի» ավագ Մարսելոն վերջին մրցաշրջանն է անցկացնում Մադրիդում:
Ինչպես հաղորդում է El Nacional-ը, բրազիլացին ակումբի նախագահ Ֆլոչրենտինո Պերեսին հայտնել է, որ պատրաստվում է հեռանալ մրցաշրջանի ավարտին:
Ամենայն հավանականությամբ, պաշտպանը կվերադառնա «Ֆլումինենսե», որտեղ հանդես է եկել 2002-2006 թվականներին:
33-ամյա խաղացողը «Ռեալի» կազմում ամենաշատ թվով խաղեր անցկացրած լեգեոներն է (530)՝ Բենզեմայից հետո (571):
Fanat, Realmadrid.am