• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Յովիչ. «Գիտեմ, որ լավ ֆուտբոլիստ եմ ու որևէ մեկին ոչինչ չունեմ ապացուցելու»

Հոդվածներ

Յովիչ. «Գիտեմ, որ լավ ֆուտբոլիստ եմ ու որևէ մեկին ոչինչ չունեմ ապացուցելու»
27.01.2021
1891 0

Լուկա Յովիչը գտնում է, որ «Այնտրախտը» իդեալական թիմ է իր համար։ 

«Չեմ ուզում մտածել ապագայի մասին։ Ներկա պահին ամբողջովին կենտրոնացած եմ «Այնտարխտի» վրա և ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ վերադառնալ լավագույն մարզավիճակիս, որպեսզի կարողանամ ամբողջական խաղ անցկացնել։ Որևէ մեկին ոչինչ չունեմ ապացուցելու։ Գիտեմ, որ լավ ֆուտբոլիստ եմ, և նրանք, ովքեր տեսել են իմ խաղը, կգնահատեն դա։

Ուրախ եմ, որ վերադարձա «Այնտրախտ»։ Այստեղ ես ինձ լավ եմ զգում, և բոլորը դա կարող են տեսնել խաղադաշտում։  «Ռեալում» անցկացրած ողջ ժամանակահատվածում ես խփել եմ 2 գոլ, իսկ այստեղ արդեն 3 գոլի հեղինակ եմ դարձել։ Քաղաքը, ակումբը և հատկապես թիմը ստեղծված են ինձ համար». ասել է Յովիչը։

Հիշեցնենք, որ Յովիչը վարձակալության հիմունքներով ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադարձավ իր նախկին ակումբ, և երկու անգամ փոխարինման դուրս գալով, արդեն հասցրել է երեք գոլի հեղինակ դառնալ։

Los Merengues, Realmadrid.am