Գարեթ Բեյլն աջակցել է Կիլիան Մբապեին՝ «Լիվերպուլի» դեմ խաղում վերջինիս անհաջող ելույթի համար։
Երեկ «Արքայական» ակումբը մրցակից հարկի տակ 2։0 հաշվով զիջեց «Լիվերպուլին»։ Հանդիպման 61-րդ րոպեին, երբ հաշիվը 1։0 էր, ֆրանսիացին չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը։ Նրա հարվածը հետ մղեց Կելեհերը։
«Նման բաներ լինում են։ Ես չեմ իրացրել 11 մետրանոցը, և բոլորն էլ վրիպում են։ Ուղղակի բախտը չի ժպտում, ու հիմա ամեն ինչ նրան ի օգուտ չի գնում։ Բայց ես կարծում եմ, որ իր լավագույն մարզավիճակով նա աշխարհում առաջինն է, իսկ նրա լավ խաղը միայն ժամանակի հարց է». նշել է Գարեթ Բեյլը։
Los Merengues, Realmadrid.am