Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ես չեմ կարող հենց այնպես խաղաժամանակ տրամադրել ֆուտբոլիստներին։ Բոլորս էլ գիտենք, թե Բեյլը ինչ դժվարություններիի միջով է անցել վերջին երկու մրցաշրջանների ընթացքում։ Գիտենք, որ նա վնասվածքով է տեղափոխվել «Տոտենհեմ», և գիտենք, որ դանդաղ է մարզավիճակ հավաքում։
Նա պետք է շատ աշխատի մարզումներին։ Երբ մարզիչը տեսնում է, որ ֆուտբոլիստը ջանք չի խնայում, անպայման նրան խաղալու հնարավորություն է տալիս։ Բեյլը պետք է վաստակի այդ հնարավորությունը». ասել է Մոուրինիոն։
Հիշեցնենք, որ ուելսցին վարձավճարային հիմունքներով է տեղափոխվել «Տոտենհեմ», և նրա տրանսֆերային իրավունքները շարունակում են պատկանել Մադրիդի «Ռեալին»։
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման և դարձել երեք գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am