«Ռեալն» ու Վինիսիուսը սկսել են բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ:
Relevo-ի հաղորդմամբ՝ իսպանացին սպասում է, որպեսզի համագործակցությունը երկարաձգի հարմար պահի՝ ֆինանսական առումով ավելի լավ պայմաններով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային լիգան կրկին ակտիվացել է ու պատրաստվում է Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատարին 5 տարվա պայմանագիր առաջարկել, որոնց ընթացքում նա կվաստակի ավելի քան 1 միլիարդ եվրո:
Վինիսիուսի գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի հունիսի 30-ին:
Fanat, Realmadrid.am