Հոդվածներ

Անչելոտի․ «Լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին»
23.08.2024
1208 0

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Վալյադոլիդի» հետ (25.08, 19:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Մեր ստադիոնում խաղալը միշտ կարևոր է։ Մենք ցանկանում ենք վերադառնալ, քանի որ վաղուց այնտեղ չեն խաղացել, հաղթել ու լավ օր անցկացնել։

Լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին։ Շտկել ենք այն սխալները, որոնք թույլ տվեցինք «Մալյորկայի» խաղում։ Մենք հասկացանք, թե ինչ է տեղի ունեցել և փորձել ենք ուղղել։ 

«Մալյորկայի» դեմ խաղի մասին

«Մեզ չհերիքեց բալանսը և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Խնդիրը գտնելը դժվար չէ, երբ այն ակնհայտ է»։

Խնդիրներ՝ կապված Ռոդրիգոյի հետ

«Ես խոսել եմ նրա հետ և հարցրել՝ արդյոք ինչ–որ բան է եղել։ Այդ ամենը սուտ էր, նա այստեղ շատ երջանիկ է և շատ լավ է աշխատում»։

Բելինգեմ

«Այսօրվա մարզման ժամանակ Բելինգեմը քերծվածք է ստացել, բժիշկները գնահատում են դրա վտանգավորության աստիճանը»։


Ամենակարդացված