«Ռեալի» լեգենդ Ռոբերտո Կառլոսը կարծում է, որ «Ոսկե գնդակին» կարժանանա իր հայրենակից Վինիսիուսը:
«Նա շատ հանգիստ է ու գիտի, որ շատ մոտ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալուն: Նախորդ մրցաշրջանում Վինին մի քանի գերազանց հանդիպում անցկացրեց, իսկ այս տարի փորձում ենք այնպես անել, որ հանգստություն պահպանի ու ցուցադրի լավագույն որակները: Նա անպայման կնվաճի «Ոսկե գնդակը»,- բրազիլացուն մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ մրցանակի գործող դափնեկիրն «Ինտեր Մայամիի» առաջատար Լիոնել Մեսին է:
Fanat, Realmadrid.am