Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ Մադրիդ» – «Էսպանյոլ» խաղից հետո
22.09.2024
1536 0

Իսպանիայի առաջնության 6–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Էսպանյոլի» հետ և հաղթեց 4–1 հաշվով։

«Ռեալ Մադրիդը» Լա լիգայում 38 խաղ չի պարտվում (28 հաղթանակ և 10 ոչ–ոքի): Սա ակումբի պատմության լավագույն անպարտելի շարքն է։ Պրիմերայի ռեկորդը կրկնելու համար հարկավոր է ևս 5 անպարտելի հանդիպում։

«Ռեալ Մադրիդը» առաջին թիմն է, որը 21–րդ դարում Լա լիգայի 6 տուրում 5 11–մետրանոց է իրացնում»։

«Վինիսիուսն առաջին անգամ գոլ խփեց և ասիստ կատարեց «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրած մեկ խաղում՝ պահեստայինների նստարանից խաղադաշտ մտնելուց։ 

Մբապեն «Ռեալի» երկրորդ ֆուտբոլիստն է, որը 21–րդ դարում Լա լիգայի երեք հանդիպում անընդմեջ գոլ է խփում 11–մետրանոցից։ Առաջինը Բենզեման է (2022թ․):

Ռոդրիգոն 150–րդ հաղթանակը տոնեց «Ռեալ Մադրիդի» կազմում։

«Ռեալ Մադրիդը» առաջին կեսում 14 հարված կատարեց «Էսպանյոլի» դարպասին, սակայն գոլ չխփեց։ Սա թիմի վատագույն արդյունքն է 2019 թվականից ի վեր։

«Ռեալ Մադրիդը» ընդամենը 1 գոլ է խփել վերջին 10 պաշտոնական խաղերի առաջին կեսում։ 


Ամենակարդացված