Վինիսիուս Ջունիորը, ով «Լիվերպուլի» դեմ կայացած խաղում դարձավ դուբլի հեղինակ, խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Ես մեծ աշխատանք եմ կատարել, որպեսզի խաղամ «Ռեալի» կազմում։ Միշտ ցանկանում եմ ամենալավը մեր երկրպագուներին և այն մարդկանց, ովքեր կապված են այս ակումբի հետ։
Ես շարունակում եմ աշխատել, և խաղընկերներս մշտապես օգնում են ինձ։
Խաղից հետո ես բավական հոգնած էի, քանի որ ներդրեցի ողջ ուժերս։ Ես սիրում եմ այս մարզաշապիկը և պատրաստ եմ դրա համար անել ամեն հնարավորը». ասել է Վինիսիուսը։
Los Merengues, Realmadrid.am