• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Ռեալի» այս տարվա կազմը ավելի լավն է, քան նախորդ տարվանը»

Հոդվածներ

Անչելոտի․ «Ռեալի» այս տարվա կազմը ավելի լավն է, քան նախորդ տարվանը»
16.09.2024
1705 0

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Բելինգեմը, Չուամենին և Միլիտաոն իրենց նորմալ են զգում, պարզապես Էդերին այսօր հավելյալ հանգստի հնարավորություն է տրվել։ Նա վաղը շարքում կլինի։

Վնասվածքնե՞րը, մենք գիտենք, թե որն է խնդիրը՝ օրացույցը։ Եթե մրցաշարերի կազմակերպիչները խնդիր չեն տեսնում, թե որքան շատ խաղ ենք մենք անցկացնում՝ բոլորս խնդիր ունենք։ Հանդիպումների քանակը պետք է կրճատել»։

«Մենք Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն ենք, բայց դա չի նշանակում, որ մենք կրկին մրցաշարի ֆավորիտն ենք։ Նոր մրցաշրջան է սկսել, որի ընթացքում, հուսով եմ, մենք կրկին կհայտնվենք եզրափակիչում»։

«Լա լիգայում մենք կարող էինք ավելի շատ միավորներ ունենալ, դա ճիշտ է։ Այնուամենայնիվ, մենք մրցաշարային աղյուսակի վերևում ենք։ Նախորդ մրցաշրջանում մենք հաղթեցինք առաջնությունը և հիմա աճում ենք։ Մի մոռացեք, որ մեր շատ ֆուտբոլիստներ օգոստոսի 9–ին են վերադարձել մարզմանը»։

«Բարսելոնայի» մարզավիճա՞կը, մենք հարգում ենք մեր մրցակիցներին, նրանց գործերը լավ են ընթանում»։

«Մենք կարևոր ֆուտբոլիստ ենք կորցրել՝ ի դեմս Կրոսի, Նաչոյի և Խոսելուի, բայց մեզ մոտ են եկել աշխարհի լավագույն ֆուտբոլիստները։ Այս մրցաշրջանում մեր կազմն ավելի ուժեղ է, քան նախորդում»։

«Կրո՞սը, այդ թեման փակ է։ Մենք մտածում ենք ապագայի մասին, խաղադրույք ենք կատարում եղած ֆուտբոլիստների վրա և նրանք լավ աշխատանք են կատարում»։


Ամենակարդացված