Լեհ Շիմոն Մարչինյակի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ–ի կիսաեզրափակիչի պատասխան՝ «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» (08.05.2024 23:00) հանդիպումը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Տյուրպենին եզրերում կօգնեն նրա հայրենակիցներ Թոմաս Լիսկևիչն ու Ադամ Կուպսիկը։ Չորրորդ պաշտոնյան կլինի սլովակ Իվան Կրուժլիակը: VAR-ի վրա նույնպես կաշխատեն լեհերը՝ Թոմաշ Կվիատկովսկին և Բարտոշ Ֆրանկովսկին:
Մարչինյակը սպասարել է «սերուցքայինների» մասնակցությամբ 7 հանդիպում, որում «Ռեալը» հաղթել է 2–ում, պարտվել 3–ում և երկու անգամ ոչ–ոքի խաղացել։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է ոչ–ոքի՝ 2–2 հաշվով։