Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մադրիդի «Ռեալը» երկու պարտություն կրեց և դուրս մնաց Իսպանիայի գավաթի և սուպերգավաթի խաղարկություններից։ Եթե սուպերգավաթային խաղում «Ռեալի» մրցակիցը Լա Լիգան ներկայացնող «Ատլետիկն» էր, ապա գավաթային խաղում ոչ ոք չէր սպասում, որ «Սերուցքայինները» կզիջեն Սեկունդա Բ-ն ներկայացնող «Ալկոյանոյին»։
Լա Լիգայում նույնպես «Ռեալը» իրեն լավագույնս չի դրսևորում այս մրցաշրջանում։ Զիդանի թիմը երկրորդն է մրցաշարային աղյուսակում՝ 4 միավարով զիջելով «Ատլետիկոյին», որը ի դեպ, 2 խաղ ավելի քիչ է անցկացրել։
Չնայած այս ամենին մադրիդյան ակումբում մտադիր չեն գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Զինեդին Զիդանին։ Marca-ի փոխանցմամբ «Ռեալի» ղեկավարությունը որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտին։
Los Merengues, Realmadrid.am