• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. Պերեսը այցելել է «Յուվենտուսի» մարզաբազա և զրուցել Ռոնալդուի հետ

Հոդվածներ

Marca. Պերեսը այցելել է «Յուվենտուսի» մարզաբազա և զրուցել Ռոնալդուի հետ
21.01.2021
2517 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը այցելել է «Յուվենտուսի» մարզաբազա։ 

Marca-ի փոխանցմամբ, Պերեսը մարզաբազայում հանդիպել և զրույց է ունեցել «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուի հետ։ 

Զրույցի թեման հայտնի չէ, բայց նշվում է, որ այն անցել է ջերմ մթնոլորտում։ 

Նաև նշվում է, որ «Ռեալի» նախագահն ու Ռոնալդուն արդեն մի քանի ամիս է պարբերաբար շփվում են միմյանց հետ։ 

Պորտուգալացի «Ռեալի» գույները պաշտպանել է  2009-2018 թվականների ընթացքում՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկու և նվաճելով 15 գավաթ, այդ թվում 4 ՉԼ-ի գավաթ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված