Հոդվածներ

Անչելոտին ասել է՝ քանի գոլ կխփի Մբապեն ընթացիկ մրցաշրջանում
15.08.2024
2197 0

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում Մադրիդի «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց «Ատալանտային» ու 6-րդ անգամ նվաճեց տիտղոսը:

Գոլերի հեղինակներ դարձան Ֆեդերիկո Վալվերդեն ու թիմի նորեկ Կիլիան Մբապեն:

Հանդիպումից հետո «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծիք է հայտնել ֆրանսիացի ռմբարկուի արդյունավետության վերաբերյալ:

 «Մբապեն կխփի 50 գոլ մրցաշրջանու՞մ. կարծում եմ՝ նա կարող է հեղինակել 50-ից ավել գոլ»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ESPN-ը:

 Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված