Ժոզե Մոուրինյոն դուրս է եկել միանձնյա չորրորդ հորիզոնական՝ Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակների քանակով:
Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» ընդհանուր փուլի 3-րդ տուրում 4:1 հաշվով հաղթեց «ՌԲ Լայպցիգին»: Սա Մոուրինյոյի 87-րդ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում որպես մարզիչ։ Այս ցուցանիշով նա շրջանցեց Արսեն Վենգերին, ով այս մրցաշարում հաղթել էր 86 հանդիպում:
Այս մրցաշարում ավելի շատ խաղ հաղթել են միայն երեք մարզիչներ՝ Կարլո Անչելոտին (124), Պեպ Գվարդիոլան (117) և Ալեքս Ֆերգյուսոնը (102):
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն