«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խավի Գարսիան հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
«Այս տարիների ընթացքում ինձ համար գլխավոր ձեռքբերումը եղել է այն, որ այժմ իմ կողքին կանգնած են մի շարք հրաշալի մարդիկ։
Կառանձնացնեմ նաև այն ակումբները, որոնց կազմում ինձ բախտ է վիճակվել հանդես գալու. «Ռեալ Մադրիդ», «Օսասունա», «Բենֆիկա», «Մանչեսթեր Սիթի», «Զենիթ», «Բետիս» և «Բոավիշտա»։
Շնորհակալ եմ բոլորին, որ Մուրսիայի փոքրիկ տղայի երազանքը ի կատար ածեցին». նշել է Գարսիան։
Ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում հանդես է եկել 2004-07 և 2008-09 թվականների ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am