Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում:
Globo Esporte-ը հայտնում է, որ The Athletic-ի տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանն ու բրազիլացին չի մերժել արաբական «Ալ Ահլիի» առաջարկը (5 տարում 1 միլիարդ եվրո աշխատավարձ):
Երկրի ղեկավարությունը հետաքրքրված է, որ Վինիսիուսին դարձնեն ֆուտբոլի դեմքը Սաուդյան Արաբիայում ԱԱ-2034-ից առաջ:
Մադրիդի «Ռեալը» նույնպես չի շտապում արագ պատասխան տալ՝ հաշվի առնելով Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողի հրաժարագինը, որը կազմում է 1 միլիարդ եվրո: vԱկումբում միայն այդ դեպքում են պատրաստ դիտարկել գործարքը:
Եթե դա տեղի ունենա, Վինիսիուսի տեղափոխությունը կդառնա սպորտի պատմության ամենամեծ տրանսֆերը:
Fanat, Realmadrid.am