Հոդվածներ

Ալաբայի վերականգնման գործընթացը կարող է ձգձգվել
06.08.2024
667 0

Նախորդ տարվա դեկտեմբերին Դավիդ Ալաբան խաչաձև կապանների վնասվածք ստացավ։ «Բավարիան» օգնեց «Ռեալին» գտնել այն բժշկին, որը կատարեց ավստրիացու վիրահատությունը։ 

Ցավոք սրտի Ալաբայի վերկանգման գործընթացը նախատեսվածից ավելի երկար տևեց։ Մայիսին ֆուտբոլիստը ևս մեկ վիրահատության ենթարկվեց։  Այդ ժամանակ պարզ դարձավ, որ Դավիդը պատրաստ չի լինի նոր մրցաշրջանի մեկնարկին։ 

Նա չկարողացավ մասնակցել Եվրոպայի առաջնությանը, սակայն իր հավաքականի հետ մեկնեց Գերմանիա որպես գլխավոր մարզչի օգնական։ ԵՎՐՈ-ից հետո Ալաբան ստացավ փոքրիկ հանգստի հնարավորություն, որի ընթացքում շարունակեց վերկանգնողական գործընթացը։

Marca--ի փոխանցմաբ, այս շաբաթ Ալաբան պետք է վերադառնա «Ռեալի» մարզաբազա, որտեղ հավելյալ բուժզննումից հետո կշարունակի վերականգման գործընթացը։ 

«Արքայական» ակումբին մոտ կանգնած մի քանի աղբյուրների հաղորդմամբ, Ալաբան շարք չի վերադառնա մինչ 2025 թվականի ձմեռը։ Նշվում է, որ այս ընթացքում նրան կփոխարինի Օրելիեն Չուամենին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված