Թոնի Կրոսը խոսել է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգիի մարդկային և մարզչական որակների մասին։
«Լոպետեգիի հեռացումը ինձ ամենից շատն է խոցել, քանի որ նա բարձր մակարդակի մարզիչ է և հիանալի մարդ։ Ուղղակի նա թիմում հայտնվեց շատ վատ իրավիճակում։
Շատ էի ցավում, որ այդպես եղավ։ Ես նրան կպահեի թիմում, քանի որ այդ կարճ ժամանակահատվածում նա ինձ համոզեց իր որակներով։ Լոպետեգին գլխավորեց «Ռեալը» 3 անընդմեջ ՉԼ-ի գավաթներից և Ռոնալդուի հեռանալուց հետո։ Ակնհայտ էր, որ այդ մրցաշրջանը հեշտ չէր լինելու մեզ համար։
Շատ ուրախացա, երբ նա «Սևիլիայի» հետ նվաճեց ԵԼ-ի գավաթը։ Նա արժանի էր այդ հաղթանակին». ասել է Կրոսը։
Los Merengues, Realmadrid.am