Մադրիդի «Ռեալի» նորեկ բրազիլացի Էնդրիկը «Սանիտաս Լա Մորալեխա» համալսարանական հիվանդանոցում բուժզննում է անցել, ինչից հետո պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ:
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ Էնդրիկը ժամանել է «Ռեալ Մադրիդ Սիթիի» կոնֆերանսի դահլիճ և ստորագրել պայմանագիր, որը նրան դարձնում է «Ռեալի» խաղացող առաջիկա վեց մրցաշրջանների համար:
Մադրիդի «Ռեալի» նորեկը կխաղա «16» համարի մարզաշապիկով:
Fenomeno, Realmadrid.am