Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը գովեստի խոսքեր է ասել Արգենտինայի հավաքականի նախկին ռմբարկու Սերխիո Կուն Ագուերոյի հասցեին:
«Ինձ ամենաշատ գլխացավանք պատճառած հարձակվողը Ագուերոն է: Այդ տղայի դեմ դժվար է խաղալ, շատ դժվար: Կարող էի ասել Մեսիին ու Ռոնալդուին, սակայն նրանք այլմոլորակային են: Այդ պատճառով էլ ընտրություն կատարեցի մարդկանց միջև»,- գերմանացու խոսքը փոխանցում է The Inside Scoop յութուբյան ալիքը:
Հիշեցնենք, որ արգենտինացին կարիերան ավարտել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
Fanat, Realmadrid.am