Հոդվածներ

Բենզեման ասել է՝ որն է աշխարհի լավագույն թիմը
22.07.2024
1354 0

Մադրիդի «Ռեալի» լեգենդ ու «Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման ասել է, թե որ թիմին է համարում լավագույնն աշխարհում:

««Ռեալն» աշխարհի լավագույն թիմ է: «Մադրիդը» միշտ ուժեղ է ու պայքարում է բոլոր տիտղոսների համար: Չեմ տեսնում թիմ, որն ունակ է ավելի լավը դառնալ»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման «Ռեալում» անցկացրած վերջին մրցաշրջանի արդյունքներով արժանացել է «Ոսկե գնդակի»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված