Հոդվածներ

Մոդրիչը գնում է Պուշկաշի 58-ամյա վաղեմության ռեկորդի հետևից
21.07.2024
2399 0

Լուկա Մոդրիչը գալիք մրցաշրջանում կարող  է հերթական ռեկորդը սահմանել՝ դառնալով ամենատարեց ֆուտբոլիստը, ով հանդես է եկել «Ռեալի» կազմում։ 

Ռեկորդը պատկանում է Ֆերենց Պուշկաշին, ով 1966-ին իր վերջին հանդիպումը «Սերուցքայինների» կազմում անցկացրել է 39 տարեկան 38 օրեկան հասակում։

Հանդիսանալով թիմի հիմնական ավագը, Լուկան մտադիր է առաջիկա մրցաշրջանում կարևոր դեր ստանձնել թիմում։ 

Սեպտեմբերի 9-ին խորվաթ ֆուտբոլիստը կդառնա 39 տարեկան։ Նա կարծում է, որ դեռ բավարար հմտություններ և ֆիզիկական որակներ ունի «Ռեալում» հանդես գալու համար։ 

Նա արդեն իսկ համարվում է թիմի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, ով հանդես է եկել ՉԼ-ում։ 

Որպեսզի գերազանցի Պուշկաշի ռեկորդը, Լուկան պետք է կարողանա ֆիզիկապես լավ պատրաստված լինել ու խուսափել վնասվածքներից։  Եթե ամեն ինչ լավ գնա, ապա նա կգերազանցի ռեկորդը հոկտեմբերի 19-20 կայանալիք «Բետիսի» դեմ խաղում։

Los Merengues, Realmadrid.am