Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, որքան էլ զարմանալի է, Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն չէ:
Сapology-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի առաջնությանը մասնակցող խաղացողներից գալիք մրցաշրջանում ամենաշատ գումարը կվաստակի «Բարսելոնայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին՝ 33,3 միլիոն եվրո: Երկրորդը Կիլիան Մբապեն է՝ 31,3 միլիոն:
«Արքայական ակումբի» խաղացողներից Դավիդ Ալաբան 4-րդն է, Ջուդ Բելինգեմը՝ 6-րդը, Վինիսիուսը՝ 7-րդը:
Fanat, Realmadrid.am