Լուկա Մոդրիչը օրերս նոր պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ։ Խորվաթ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ ցուցաբերած աջակցության համար։
«Ֆլորենտինոն մեծ նշանակություն ունի ինձ համար։ Ես միայն կարող եմ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա արել է իմ տեղափոխության առաջին իսկ օրվանից։ Նա ինձ օգնել է շարունակել կարիերաս «Ռեալում»։ Պերեսը առաջվա նման վստահում է ինձ։ Նա լավագույն նախագահն է աշխարհում։
Ֆլորենտինոն «Ռեալին» դուրս է բերել աներևակայելի մակարդակի վրա։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ նա տվել է ինձ ու շարունակում է տալ». նշել է խորվաթ ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am