«Ռեալը» շարունակում է նախապատրաստվել Կիլիան Մբապեի շնորհանդեսին։
Relevo-ի փոխանցմամբ, արարողության կազմակերպան համար որոշ բաներ կանցկացվեն այնպես, ինչպես 2009-ին Ռոնալդուի շնորհանդեսի ժամանակ էր՝ պարզապես այս անգամ ավելի ժամանակակից ձևով։
Շնորհանդեսին հրավիրված են մի շարք հայտնի մարդիկ ՝ այդ թվում նաև «Ռեալի» լեգենդ Զինեդին Զիդանը։ Հայտնի մի քանի այլ նախկին ֆուտբոլիստներ ևս հրավերներ են ստացել, սակայն ոմանք Մադրիդում չլինելու պատճառով չեն կարողանալու ներկա գտնվել արարողությանը։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ շնորհանդեսին ներկա լինեն նաև բազում երեխաներ։
Անձամբ Մբապեն վճարել է իր բարեգործական հիմնադրամի անդամ երեխաների ժամանման համար, որպեսզի նրանք ուղեկցեն իրեն ու տեսնեն արարողությունը։
Ակումբում ցանկանում են, որ ամեն ինչ պատմական լինի։
Los Merengues, Realmadrid.am