Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Եվրո–2024–ի ավարտից հետո կարող է ուսի վիրահատության ենթարկվել, հաղորդում է Relevo–ն։
21–ամյա ֆուտբոլիստն անհարմարություն է զգում ուսի շրջանում, որը նա ստացել է նախորդ տարվա նոյեմբերին։ «Ռեալում» պահպանողական բուժումը գերադասում են օպերատիվ միջամտությունից։
Այնուամենայնիվ, եթե պահանջվի վիրահատություն, ապա անգլիացին բաց կթողնի ամենաքիչը երկու ամիս։
Այս պահին Բելինգեմը հատուկ հանդերձանք է կրում մարզաշապիկի տակից, ինչպես նաև ընդունում ցավազրկողներ։