Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է «Ալ Իթիհադից» տեղափոխվել մեկ այլ սաուդյան ակումբ, հաղորդում է L’Equipe-ը։
Այս պահին ֆրանսիացի բանակցություններ է վարում Ռիյադը ներկայացնող ակումբներից մեկի հետ, որի անունը չի նշվում։ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը հետաքրքրված է Բենզեմային առաջնությունում պահելու հեռանկարով։
Այնուամենայնիվ, «Ալ Իթիհադի» ղեկավարությունը համաձայն չէ, որ Բենզեման հեռանա ակումբից։
36-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին», սակայն Եվրոպայի թոփ առաջնություններ վերադարձը քիչ հավանական է։