Վինիսիուս Ջունիորը խոսել է Կոպա Ամերիկայում Բրազիլիայի հավաքականի մրցակիցների որդեգրած մարտավարության մասին։
«Սա առաջին հանդիպումն էր, և նման խաղերը սովորաբար բարդ են լինում՝ հատկապես, երբ խաղում ես մրցակցի դեմ, որը շատ լավ է պաշտպանվում։ Մենք գիտենք, որ կարող ենք ավելացնել և պետք է ավելացնենք։
Ես նույնպես գիտեմ, որ կարող եմ աճել և գիտեմ, թե ինչ կարող եմ անել հավաքականի համար։ Նոր մարզիչ, նոր ֆուտբոլիստները։ Այս ամենը ժամանակ է պահանջում։
Մեր երկրպագուները ցանկանում են ամեն ինչ արագ տեսնել, բայց մենք առաջ ենք գնում քայլ առ քայլ։ Վստահ եմ, որ հաջորդ խաղում շատ ավելի լավ ենք հանդես գալու, քանի որ այս խաղում մենք հասկացանք, թե ինչ մրցակցություն է մեզ սպասվում, ինչ խաղադաշտ ու մրցավարություն է մեզ սպասվում։
Ես նաև հասկացա, թե ինչպես են լինելու մրցակիցները, քանի որ երբ խաղում եմ հավաքականի կազմում, իմ դեմ պաշտպանվում են 3-4 հոգով». նշել է Վինիսիուսը։
Հիշեցնենք, որ Կոպա Ամերիկայի խմբային փուլի առաջին խաղում Բրազիլիայի ընտրանին գոլազուրկ ոչ ոքի խաղաց Կոստա-Ռիկայի հավաքականի հետ։
Los Merengues, Realmadrid.am