Այսօր Կարիմ Բենզեման մեծ հավանականությամբ լինելու է «Ռեալի»՝ «Օսասունայի» դեմ խաղի համար նախատեսված մեկնարկային կազմում։ Սա նշանակում է,, որ ֆրանսիացին հերթական անգամ մրցակցի դարպասապահ Սերխիո Էրերայի մտնելու է հետ դիմակայության մեջ։
Բենզեման լավ հիշողություններ չունի այդ դարպասապահի հետ նախորդ դիմակայություններից։
Նախորդ մրցաշրջանում թիմերը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում գոլազուրկ ոչ ոքի խաղացին, իսկ Բենզեման չիրացրեց երկու 11 մետրանոց հարված, քանի որ տեղում էր Սերխիո Էրերան։
Դրանից օրեր անց, սակայն, Կարիմը կարողացավ հստակ իրացնել 11 մետրանոցը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։
Դեռևս հայտնի չէ, թե ինչ ելք կունենա այսօր կայանալիք հանդիպումը, սակայն մեկ բան հստակ է. Բենզեման ցանկանում է մաքրել հաշիվները Էրերայի հետ։
Los Merengues, Realmadrid.am