Հոդվածներ

Նաչոյի հրաժեշտի նամակը
25.06.2024
1889 0

«Ռեալի» սան Նաչոյի հրաժեշտի նամակը մադրիդիստներին

«Ես ցանկանում եմ մի քանի բառ ասել, որպեսզի արտահայտեմ իմ զգացածն այս պահին։

Ես հրաժեշտ եմ տալիս իմ կյանքի ակումբին՝ «Ռեալին»։ Ես այստեղ եմ ժամանել 10 տարեկանում, հասակ առել որպես մարդ և ֆուտբոլիստ, սովորել հաղթել և պարտվել,պայքարել և տանջվել, հաճույք ստանալ և միշտ ապրել խանդավառությամբ և վճռականությամբ։ 

Ես ամեն օր գրեթե 25 տարի մարզվել եմ միևնույն վայրում՝ տեսնելով մադրիդիզմի արժեքները և տալով իմ աբողջ կյանքն ու պայքարել գերբի համար։ Դուք ինձ ամեն ինչ եք տվել։

Հիմա շատ դժվար է, սակայն եկել է հեռանալու ժամանակը՝ այն գիտակցումով, որ ես միշտ արել եմ ամեն հնարավորն այս ակումբի համար խաղադաշտում և դրա սահմաններից դուրս։

Երբ ես երեխա էի, շատ էի երազում խաղալ մեր ստադիոնում՝ «Սանտիագո Բեռնաբեուում» և այսօր հնարավորություն ունեմ այս փուլն ավարտել ավագի կարգավիճակով, որը կարողացել է գլխավերևում պահել 15–րդ Չեմպիոնների լիգան։

Խոսքեր չկան, որ արտահայտեմ իմ զգացմունքները։ Ես միշտ ցանկացել եմ, որ «Ռեալում» որպես ֆուտբոլիստ իմ վերջը կլինի գեղեցիկ և կարող եմ ասել, որ դրանից ավելի լավ անհնարին էր։

Անցան մտորումների, անվճռականության և կասկածի ամիսները, սակայն այսօր ես եկել եմ ասելու, որ կարիերայի վերջին փուլն ավարտին հասցնելու իդեալական պահը հրաժեշտն է։ Շնորհակալ եմ «Ռեալին»՝ հասկանալու համար։

Ես ցանկանում եմ, որպեսզի դուք ինձ հիշեք որպես սան, որը տվեց ԱՄԵՆ ԻՆՉ իր ակումբի համար։ Շնորհակալ եմ, մենք շուտով կտեսնվենք»։