Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն, որը քթի կոտրվածքի պատճառով չմասնակցեց ԵՎՐՈ-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի Ֆրանսիա - Նիդերլանդներ խաղին, հունիսի 22-ին մասնակցել է «Պադերբորնի» երիտասարդական թիմի դեմ հանդիպմանը, հաղորդում է «Էկիպ»-ը:
Ինչպես երևում է, ֆրանսիացին սկսել է հարմարվել պաշտպանիչ դիմակին. Կիլիանն աչքի է ընկել երկու գոլով ու երկու գոլային փոխանցումով:
Խաղն անցկացվել է 2x30 րոպե ձևաչափով: Նիդերլանդների հավաքականի դեմ հանդիպմանը մեկնարկային կազմում եղած խաղացողներն ու Կինգսլի Կոմանը մնացել են հյուրանոցում, իսկ «Պադերբորնի» երիտասարդական թիմի դեմ ստուգողական խաղին մասնակցել են նրանք, ովքեր չէին խաղացել նիդերլանդցիների դեմ:
Սա Կիլիան Մբապեի առաջին խաղն էր օրեր առաջ ստացած քթի կոտրվածքից հետո: Առջևում Լեհաստանի հավաքականի դեմ երրորդ տուրի հանդիպումն է, որը կկայանա հունիսի 25-ին:
Fenomeno, Realmadrid.am