Իսպանական AS-ը նշում է, որ օգոստոսին կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և Վինիսիուսը վիճաբանություն են ունեցել այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը անհարգալից վերաբերունք է ցուցաբերել մարզչի նկատմամբ։
Զիդանը բրազիլացուն թողել էր պահեստայինների նստարանին՝ նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Էդեն Ազարին։
Աղբյուրի փոխանցմամբ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Վինիսիուսը արհամարել է մարզչին և զբաղվել հեռախոսով։
Նշենք, որ Լա Լիգայի վերջին հինգ խաղերում Վինիսիուսը դուրս է մնացել «Ռեալի» մեկնարկային կազմից։
Los Merengues, Realmadrid.am