Հոդվածներ

3 ֆուտբոլիստ, որոնցով հետաքրքրված է «Ռեալը»
30.05.2026
61 0

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է թիմ վերադարձնել վինգեր Վիկտոր Մունյոսին։ 2025 թվականի ամռանը «Արքայական ակումբն» իր ակադեմիայի սանին վաճառել էր «Օսասունային»։ Այս մասին հայտնում է COPE-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Սերուցքայինները» հետևում են նաև «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Ժոաո Նևեշին և «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ժոզե Մոուրինյոն, որը մոտ է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուն, անձամբ է համաձայնեցրել Բաստոնիի տեղափոխությունը մադրիդյան գրանդ։ Նշվում էր նաև իտալացի պաշտպանի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին, սակայն կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը արգելափակել է այդ տրանսֆերը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված