«Ռեալի» գլխավոր մարզչի հարցազրույցը՝ իր 65–ամյակի օրը։
«Ցավոք, Կրոսը որոշեց ավարտել կարիերան։ Թոնին մտածում և գործում է որպես գերմանացի, սակայն ծրագրում է շարունակել ապրել Մադրիդում։ Ես նրան ասել եմ, որ եթե աշնանը մտափոխվի, ապա կրկին կարող ենք սկսել համագործակցել։ Նա պարզապես պետք է զանգի ինձ»։
«Մոդրիչը որակի, անհատականության և պրոֆեսիոնալիզմի յուրահատուկ օրինակ է»։
«Ռեալ Մադրիդը» յուրահատուկ ակումբ է, «Միլանը» նույնպես իմ սրտում է, քանի որ ես այնտեղ հանդես եմ եկել որպես ֆուտբոլիստ, իսկ հետո մարզիչ աշխատել։ Սակայն ներկան մնում է ներկա»։
«Իմ կարիերայում ես դժվար պահեր եմ ապրել։ «Էվերտոնում» աշխատանքից հետո ինձ անվանում էին «խոցված օդաչու» և ծեր։ «Նապոլիում» նույնպես այդպես էր, սակայն 2021 թվականին ես վերադարձա «Ռեալ Մադրիդ»՝ դրական տրամադրվածությամբ հաղթահարելով բոլոր դժվարությունները»։
«Ես ինձ ծեր չեմ զգում, ես փորձառու երիտասարդ եմ»
«Պերեսի հետ հարաբերություննե՞րը, մի օր ես պետք է գիրք գրեմ «Ես և իմ նախագահը» անվանումով»։
«Եվրոպայի առաջնությու՞նը, ինձ հետաքրքիր կլինի հետևել Գերմանիայի հավաքականի ելույթին իրենց տնային մրցաշարում, քանի որ հրաշալի թիմ է հավաքվել։ Իտալիայի հավաքակա՞նը, կարծում եմ, որ մենք նախորդ Եվրոպայի առաջնությունից հետո սերնդափոխության ենք ենթարկվել, այդ պատճառով էլ տեղյակ չեմ՝ որքան են մեր հնարավորոությունները»։