«Ռեալ Մադրիդ» ՖԱ–ն հայտարարում է, որ Վալենսիայի թիվ 10 քննչական դատարանը այսօր՝ երկուշաբթի, 2024 թվականի հունիսի 10–ին մեղադրական դատավճիռ է կայացրել երեք երիտասարդների նկատմամբ, որոնք մեղադրվում են ռասիստական բղավոցներով և ժեստերով մեր թիմի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորին վիրավորելու մեջ՝ 2023 թվականի մայիսի 21-ին «Մեստալյա» մարզադաշտում՝ «Վալենսիայի» և «Ռեալ Մադրիդի» միջև կայացած խաղում։
Երեք մեղադրյալները մեղավոր են ճանաչվել Վինիսիուս Ժունիորի բարոյական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության համար, և նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման և արգելվել ֆուտբոլային մարզադաշտեր մուտք գործելու համար երկու տարի։
Երեք մեղադրյալներն ընդունել են իրենց քրեական պատասխանատվությունը և հրապարակել են ներողամտության նամակ՝ ուղղված մեր ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորին, Մադրիդի «Ռեալին» և մնացած մարդկանց, ովքեր իրենց նվաստացած և վիրավորված են զգացել:
Ի հավելումն, իրենց ափսոսանքը ցույց տալու համար, երեք մեղադրյալներն իրենց նամակում երկրպագուներին խնդրում են վերացնել ռասիզմի և անհանդուրժողականության բոլոր մնացորդները մրցումներում:
Սա քրեական դատարանների և տրիբունալների կողմից նման բնույթի արարքների համար կայացված առաջին դատավճիռն է:
Մադրիդի «Ռեալը», որը Վինիսիուս Ժունիորի հետ միասին անձնական քրեական հետապնդում է հարուցել այս ընթացակարգով, կշարունակի աշխատել մեր ակումբի արժեքները պաշտպանելու և ֆուտբոլի և սպորտի աշխարհում ցանկացած ռասիստական պահվածքի վերացման ուղղությամբ»։