Հոդվածներ

ՉԼ-ի եզրափակիչ. Գարեթ Բեյլի կանխատեսումը
01.06.2024
3416 0

Այսօր կայանալու է ՉԼ-ի ընթացիկ խաղարկության եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցելու են Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ռեալը»։ 

«Արքայական» ակումբի նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը կատարել է իր կանխատեսումը։ Ուելսցին լուսանկար է հարապարակել, որտեղ գրված է եղել հանդիպման կանխատեսվող հաշիվը, այն է՝ 3։0 «Ռեալի» օգտին։  

Այդ հաշվի գործակիցը 12.5 է։ Հիմնական ժամանակում «Ռեալի» հաղթանակի գործակիցը՝ 1.71, իսկ ընդհանուր խաղում հաղթանակը՝ 1.38։

Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։00-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված