Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուն հաշված օրեր են մնացել, սակայն Պրիմերայի ակումբները ընդհանրապես ակտիվություն չեն ցուցաբերում:
Ինչպես հաղորդում է AS-ը, 2020 թվականի ձմռան համեմատ թիմերը կրճատել են նորեկների համար նախատեսված ծախսերը 75,56%-ով:
2021 թվականի հունվար ամսվա ընթացքում Լա լիգան ներկայացնող ակումբներն ընդամենը 11 նորեկ են հրավիրել, որոնցից 7-ը՝ վարձակալական հիմունքներով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 45:
Այս պահի դրությամբ ծախսվել է 14.24 մլն եվրո (նախորդ տարի՝ 134. 6 մլն):
Fanat, Realmadrid.am