2014 թվականի հուլիսի 17–ից՝ իմ «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունից հետո կյանքս փոխվեց ինչպես ֆուտբոլիստ, այնպես էլ որպես մարդ։ Սա աշխարհի մեծագույն ակումբում իմ գրքի մի գլուխն էր և 10 տարի անց այն ավարտվում է։
Ես երբեք չեմ մոռանա այդ հաջողակ ժամանակաշրջանը։ Մասնավորապես, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր բաց սրտով ինձ դիմավորեցին այստեղ և վստահեցին։ Բայց յուրահատուկ կերպով երախտապարտ եմ ձեզ՝ մադրիդիստներ, ձեր աջակցության և սիրո համար՝ առաջին օրվանից մինչև վերջին օրը։
Ես միշտ ասել եմ, որ «Ռեալ Մադրիդը» կլինի իմ վերջին ակումբը։ Ես ուրախ եմ և հպարտ, որ երկար մտորումներից հետո ճիշտ ժամանակ գտա կարիերան ավարտելու և դա արեցի ինքնուրույն։ Իմ նպատակը կարիերան ավարտելն էր՝ լինելով բարձրունքում։
Իսկ հիմա, մենք միայն մեկ ուղի ունենք՝ a por la 15! HALA MADRID Y NADA MAS!»: