HalaMadrid TV MOBILE
Կանոնադրություն

Կայքի կանոնադրություն.

Ընդհանուր դրույթներ .

RealMadrid.am-ը հայալեզու ինտերնետ կայք է նվիրված «Ռեալ Մադրիդ» իսպանական ֆուտբոլային ակումբին: Այն հանդիսանում է 2006-ին Երևանում հիմնված «Ռեալի» երկրպագուների ֆան-ակումբի պաշտոնական ռեսուրսը:

RealMadrid.am-ը շահույթ չհետապնդող նախագիծ է, որի նպատակներն են.
- Միավորել «Ռեալ Մադրիդի» հայալեզու երկրպագուներին
- «Ռեալ Մադրիդի» հայալեզու երկրպագուների համար տեղեկատվություն ստանալու հնարավորություն ստեղծելը,
- «Ռեալ Մադրիդի» հայալեզու երկրպագուների համար հաղորդակցվելու` քննարկումների մասնակցելու և սեփական կարծիքն արտահայտվելու համար հնարավորություն ստեղծելը,
- ֆուտբոլի սիրողական թիմ կազմելը և այլ թիմերի հետ խաղերի և մրցաշարերի մասնակցելը,
- այլ երկրների և քաղաքների «Ռեալի» երկրպագուների խմբերի հետ կապեր և բարեկամական հարաբերութ յուններ հաստատելը,

RealMadrid.am-ին կարող են անդամակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբով՝ անկախ այլ ակումբների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:

RealMadrid.am-ը պրոպագանդում է միայն «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, սակայն ողջունում է Հայաստանում գործող բոլոր այլ կառուցողական ֆան-շարժումների գործունեությունը (արտասահմանյան և հայկական ֆուտբոլի հետ կապված) և պատրաստ է համագործակցության:

1. Մասնակիցների իրավունքները

1.1. Մասնակցել քննարկումներին և կայքի գործունեությանը`

• Կատարել գրառումներ
• Ստեղծել թեմաներ
• Մասնակցել հարցումներին
• Կայքին տրամադրել հոդվածներ, թարգմանված նյութեր

1.2. Պահանջել մյուս մասնակիցներից սույն կանոնադրության դրույթների պահպանումը: 

1.3. Բողոքարկել ղեկավարության գործողությունները սահմանված համապատասխան թեմայում:

1.4. Կատարել սույն կանոնադրությանև չհակասող ցանկացած գործողություն:

2. Մասնակիցների պարտականությունները

2.1. Գրանցվելով կայքում մասնակիցը պարտավոր է ծանոթանալ սույն կանոնադրությանը և պահպանել դրա դրույթները:

2.2. Գրացնման ժամանակ կատարել պարտադիր հրահանգները և նշել իրական տվյալներ: Մուտքագրված ինֆորմացիայի գաղտնիությունը երաշխավորվում է ղեկավարության կողմից:

2.3. Հարգալից վերաբերվել քննարկման բոլոր մասնակիցների նկատմամբ:

2.4. Թեմա ստեղծել դրա բովանդակությանը համապատասխան բաժնում, ինչպես նաև համոզվել, որ նման թեմա արդեն գոյություն չունի` օգտվելով որոնման համակարգից:

2.5. Թեմաների շրջանակներում չշեղվել քննարկման առարկայից, ինչը կորակվի որպես ֆլուդ` առաջացնելով համապատասխան հետևանքներ:

2.6. Որոշակի աղբյուրներից մեջբերում անելիս պարտադիր տեղադրել համապատասխան հղումը:

2.7. Հայերեն լեզվով գրառումները կատարել բացառապես հայատառ:
Համապատասխանաբար ռուսերեն և անգլերեն լեզվով գրառումները կատարել ռուսերեն և անգլերեն տառերով:

2.8. Ենթարկվել ղեկավարության հրահանգներին: Դրանց հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող են բողոքարկվել համապատասխան թեմայում:

3. Հակականոնադրական արարքներ

3.1. Կանոնադրության դրույթները, ղեկավարության հրահանգները չկատարելը:

3.2. Մասնակիցների դեմ ուղղված վիրավորական կամ ծաղրական գրառումներ:

3.3. Ռեալ Մադրիդ ակումբի ղեկավարության, մարզչական անձնակազմի կամ խաղացողների նկատմամբ ակնհայտ վիրավորական գրառումներ կատարել:

3.4. Ընտրել ակնհայտ վիրավորական, ցենզուրայից դուրս, գովազդային բնույթի, ինչպես նաև ակումբի անվանումը և խաղացողների անունները կրկնօրինակող ծածկանուններ:

3.5. Կրկնակի գրանցում. ամեն անձ իրավունք ունի ներկայանալ մեկ ծածկանվամբ:

3.6. Հայհոյանքներ և վիրավորանքներ պարունակող գրառումներ, թեմաներ, ստորագրություններ:

3.7. Գովազդային բնույթի գրառումներ, թեմաներ, ստորագրություններ:

3.8. Միայն մեծատառերով բառեր պարունակող գրառումները, ստորագրություններ, թեմայի անվանումներ:

3.9. Դժվար ընթեռնելի գրառումներ` կապված գրառման ձևավորման հետ:

3.10. Այլ արարքներ, որոնք ղեկավարության կողմից կորակվեն որպես հակականոնադրական:

4. Ղեկավարության իրավունքները

4.1. Ղեկավարության անդամները իրավունք ունեն կատարել զգուշացումներ և կիրառել պատժամիջոցներ հակականոնադրական արարքներ թույլ տված մասնակիցների նկատմամբ:

4.2. Հեռացնել, արգելափակել կանոնադրությունը կոպտորեն խախտող մասնակիցներին:

4.3. Փոփոխել մասնակիցների անձնական տվյալները` դրանց` կանոնադրությանը հակասելու դեպքում:  

4.4. Փոփոխել, ջնջել, տեղափոխել կանոնադրությանը չհամապատսխանող գրառումները, թեմաները, հարցումները: 

4.5. Կատարել տեխնիկական հնարավորությունների սահմաններում այլ պատժամիջոցներ և սահմանափակումներ:


4.6. Կատարել այլ գործողություններ, որոնք ուղղված են սույն կանոնադրության դրույթների ապահովմանը:

4.7. Ղեկավարությունը իրավունք ունի ցանկացած արարք, որը ուղղակիորեն չի նշված սույն կանոնադրության մեջ որակել հակականոնադրոկան` կանոնադրության ընդհանուր նպատակներին և դրույթներին չհամապատասխանելու ուժով: Նման որակումները կարող են բողոքարկվել համապատասխան թեմայում:

4.8. Ղեկավարության անդամները սույն կանոնադրությամբ սահմանված գնահատողական հասկացություները գնահատում են սեփական համոզմունքով: Նրանց գնահատականները և մեկնաբանությունները կարող են բողոքարկվել համապատասխան թեմայում: 

5. Ղեկավարության պարտականությունները

5.1. Ղեկավարությունը պարտավոր է պահպանել սույն կանոնադրության դրույթները և գործել դրանց շրջանակներում:

5.2. Պարզաբանել որոշումները և պատասխանել բողոքներին համապատասխան թեմայում կամ նամակների միջոցով:

5.3. Առաջնորդվել մասնակիցների իրավահավասարության սկզբունքով, զերծ մնալ խտրականության ցանկացած դրսևորումներից:

Ֆան-ակումբի կանոնադրությունը գտնվում է քննարկման փուլում:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

37

98 : 29

90

2

Ատլետիկո Մադրիդ

37

56 : 20

78

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

94 : 44

76

4

Վալենսիա

37

63 : 37

70

5

Վիլյառեալ

38

57 : 50

61

6

Բետիս

37

58 : 58

60

7

Սևիլիա

37

48 : 58

55

8

Խետաֆե

37

41 : 33

52

9

Էյբար

37

42 : 48

50

10

Ռեալ Սոսյեդադ

37

66 : 58

49

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.05 15:00

Սելտա

4 : 2

Լևանտե

19.05 18:15

Լեգանես

 : 

Բետիս

19.05 20:30

Լաս Պալմաս

 : 

Ժիրոնա

19.05 20:30

Մալագա

 : 

Խետաֆե

19.05 20:30

Սևիլիա

 : 

Ալավես

19.05 22:45

Վիլյառեալ

2 : 2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

20.05 14:00

Վալենսիա

 : 

Դեպորտիվո

20.05 18:15

Ատլետիկ Բիլբաո

 : 

Էսպանյոլ

20.05 20:30

Ատլետիկո Մադրիդ

 : 

Էյբար

20.05 22:45

Բարսելոնա

 : 

Ռեալ Սոսյեդադ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

26.05 22:45

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ո՞ր նախկին մադրիդիստին կցանկանայիք տեսնել Ռեալում
Ալվարո Մորատա
Անխել Դի Մարիա
Գոնսալո Իգուային
Մեսութ Օզիլ
Սամի Խեդիրա
Խամես Ռոդրիգես
Ոչ ոչքին
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20:23:05 18.05.2018
20:22:06 18.05.2018
14:31:38 14.05.2018
Գարեթ Բեյլը վախեցնում է թանգարանի այցելուներին
14:04:15 09.05.2018
Զավեշտալի տեսանյութ / Էլ Կլասիկո՝ 2-2
13:22:27 07.05.2018
Ալբայի տգեղ պահվածքը Մոդրիչի նկատմամբ
11:22:04 05.05.2018
Ռոնալդուի 11 գոլերը Բարսելոնայի դեմ` Կամպ Նոու ստադիոնում

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
34 (2)
Օբլակ
Ատլետիկո
0,53
18
34
Մեսսի
Բարսելոնա
12
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
42
25
14
3
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
25 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,58
19
33
Ֆորնալս
Վիլյառեալ
10
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
1
2
Սուարես
Բարսելոնա
24
Կուելյար
Լեգանես
1,21
41
34
Սուարես
Բարսելոնա
10
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
11
6
1
4
Գրիզման
Ատլետիկո Մադրիդ
19 (2)
Դմիտրովիչ
Էյբար
1,38
48
34
Սիստո
Սելտա
9
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
9
5
2
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Պաչեկո
Ալավես
1,38
47
34
Գեդեշ
Վալենսիա
9
Իսկո
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
3

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
12

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33