Լուրեր

Սերխիո Ռամոսը նշում է ծննդյան 40–ամյակը
30.03.2026
72 0

Այսօր լրանում է «Մադրիդի» պատմության մեծագույն խաղացողներից և պաշտպաններից մեկի՝ լեգենդար Սերխիո Ռամոսի 40-ամյակը:

«Մադրիդի» կազմում իսպանացին նվաճել է 22 տիտղոս, որոնց թվում են Չեմպիոնների լիգայի 4 գավաթները։

Սերխիո Ռամոսը «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 16 մրցաշրջան, մասնակցել 671 հանդիպման և խփել 101 գոլ, որոնցից մեկը ակումբի ժամանակակից պատմությունը բաժանեց «առաջ»-ի և «հետո»-ի։

Սերխիո Ռամոսն այն ավագն է, ով 2016-ից 2018 թվականների ընթացքում երեք անգամ անընդմեջ իր գլխավերևում բարձրացրեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

Նա Իսպանիայի հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն է և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։