Լուրեր

Ֆերնանդո Մորիենտեսը դարձավ 50 տարեկան
06.04.2026
97 0

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսը այսօր՝ ապրիլի 6–ին, դարձավ 50 տարեկան։

Նա «Արքայական ակումբում» հանդես է եկել 1997–ից 2003 թվականներին (ինչպես նաև 2004/05 մրցաշրջանում), մասնակցել 272 խաղի և խփել 100 գոլ։

Մորիենտեսի հաշվին 11 տիտղոս կա «Ռեալում», որոնց թվում են ՉԼ–ի 3 գավաթ և Լա լիգայի 2 տիտղոս։