Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասուլիս է տվել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնային» պարտվելուց հետո ու մանրամասներ հայտնել ակումբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Ներեցեք, բայց ես հրաժարական չեմ տալիս ու պահանջում եմ որ ընտրություններ»։
«Ասում են՝ ես այլևս գոյություն չունեմ, որ հիվանդ եմ… Ոմանք նույնիսկ պնդում են, թե ինձ մոտ վերջնական փուլի քաղցկեղ կա։ Իմ առողջությունն իդեալական վիճակում է»։
«Ես աշխատում եմ օր ու գիշեր՝ գազանի պես»։
«Իմ դեմ արշավ Է ընթանում»։
«Հիմա ձեզ ցույց կտամ այն, ինչ ինձ ցույց տվեցին մի քանի րոպե առաջ։ ABC-ն գրել է, թե հոգնել եմ… ո՞նց կարելի է նման բան ասել։ Այստեղ լրագրող կա՞»։
««Ռեալի» և իմ դեմ աբսուրդային իրավիճակ է ստեղծվել։ Նրանք օգտագործում են այս ամենը, որպեսզի հարձակվեն իմ վրա։ «Որտե՞ղ է Ֆլորենտինոն»։ Ոմանք ասում են՝ հիվանդ եմ, որ վերջնական փուլի քաղցկեղ ունեմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր անհանգստանում են ինձ համար։ Ես դեռ ակումբի ու իմ ընկերության նախագահն եմ, որի տարեկան շրջանառությունը 50 միլիարդ է։ ։ Եթե ինձ ասեին, որ քաղցկեղ ունեմ, ես ստիպված կլինեի գնալ բուժման կենտրոն։ Այդ մասին ամբողջ աշխարհը կիմանար։ Սա սուտ է, և այդ բամբասանքը միայն մեծանում է»։
«Ես առաջինն եմ, ով ուզում է հաղթել ամեն ինչ։ Իմ նախագահության ժամանակ հաղթել ենք 37 տիտղոս ֆուտբոլում և 29՝ բասկետբոլում։ Ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր կուլիսների հետևում արշավ են վարում։ Ես մասնակցելու եմ ընտրություններին՝ «Ռեալի» անդամների շահերը պաշտպանելու համար։ Նրանք չեն կարող ինձ վախեցնել։ Նրանք ինձ միայն ավելի շատ էներգիա են տալիս»։
•Նեգրեյրայի գործը՝ մարզական կոռուպցիոն սկանդալը, դեռ հետևանքներ ունի։ Այդ ժամանակների որոշ մրցավարներ դեռ սպասարկում են խաղեր։ Մենք փաստաթղթեր ենք ուղարկելու ՈւԵՖԱ, որպեսզի դրան վերջ դրվի»։
«Հիշո՞ւմ եք Relevo-ն։ Նրանք կորցրել են 25 միլիոն եվրո։ Նրանց միակ նպատակը «Ռեալին» դեմ լինելն էր»։
«Բավական է թիկունքից հարձակվեք։ Դուք մամուլում արշավներ եք կազմակերպում․ եկեք ընտրությունների, և այնտեղ կխոսենք։ Ահա ձեր հնարավորությունը։ Պայքարեք այս դաշտում, եթե ընդունակ եք»։
«Դու ամեն օր կպչում ես «Ռեալին» ու վարկաբեկում մեզ։ Դու ABC-ի՞ համար ես գրում։ Ես այլևս ձեզ չեմ հետևելու»։
««Ռեալ Մադրիդը» պատմության ամենատիտղոսակիր ակումբն է։ Forbes-ի վարկածով՝ ամենաթանկ ակումբը։ Ամենաթանկ բրենդը։ Ինչո՞ւ են լրագրողները, որոնք քննադատում են աշխարհի ամենահեղինակավոր ու ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբին, ուզում խառնվել։ Սա ակտիվ է բոլորի համար։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ մենք ունենք ամենաթանկ կազմը։ Մենք ամեն ինչ ունենք»։
«Սուտ է, թե «Բեռնաբեուի» վերակառուցման վրա նախատեսվածից ավելի շատ ենք ծախսել։ Նրանք ուզում են մեզ վնասել»։
«Մենք հաղթեցինք Սուպերլիգայի գործը։ Մենք հաղթեցինք, դրա համար էլ կարողացանք բանակցել ՈւԵՖԱ-ի հետ»։
«Այն, ինչ մենք արեցինք, ֆուտբոլի բարօրության համար էր, որպեսզի Աֆրիկայի երեխաները կարողանան անվճար ֆուտբոլ դիտել»
«Այս մրցաշրջանում մենք ազատվել ենք 1600 սոսիոյից՝ տոմսերի վերավաճառքի պատճառով։ Ես գիտեմ դրա մասին, մենք պայքարում ենք դրա դեմ»։
«Երբ առաջին անգամ եկա այս ակումբ, իրավիճակն այնքան վատ էր, որ չէին կարողանում վճարել ֆուտբոլիստներին ու աշխատակիցներին»։
«Ես այստեղ չեմ եկել մարզիչների կամ խաղացողների մասին խոսելու։ Եկել եմ խոսելու «Ռեալի» դեմ մշտական հարձակումների և որոշ մարդկանց ցանկության մասին՝ ակումբը սոսիոներից խլելու համար։ Դրա համար էլ ընտրություններ եմ հրավիրում»։
«Ի՞նչը սխալ գնաց խաղադաշտում այս մրցաշրջանում։ Վերլուծություն կանենք։ Մենք պետք է պայքարենք բոլորի դեմ»։
«Ես շրջում եմ ամբողջ աշխարհով, և բոլորը սիրում են ինձ՝ որպես «Ռեալի» նախագահի, հետո վերադառնում եմ տուն ու բախվում այս ամբողջ ատելությանը, սակայն երկրպագուները կողքիս են այս պայքարում՝ Լա Լիգայի դեմ, «Բարսելոնայի» դեմ, Նեգրեյրայի դեմ, բոլորի դեմ»։
«Ես ուզում եմ, որ ամբողջ աշխարհի երեխաները «Ռեալ Մադրիդի» խաղերը դիտեն անվճար»։
«Կան մարդիկ, որոնք վճարում են լրագրողներին՝ «Ռեալի» դեմ նյութեր տարածելու համար»։
«Վատ տղաները մեծ թերթերի ղեկավարներն են… և լրագրող Ռուբեն Կանյարեսը։ Առավոտյան ես կհրաժարվեմ ABC-ից»։
«Սա առաջին դեպքը չէ, երբ այստեղ 2 խաղացող կռվում են։ Եղել են մրցաշրջաններ, երբ խաղացողները անընդհատ կռվում էին։ Նման բաներ լինում են։ Տեղեկության արտահոսքը ավելի վատ էր, քան հենց կռիվը։ Խաղացողները կարող են հաշտվել կռվից հետո, սուրճ խմել, ձեռք սեղմել, բայց նման արտահոսքը սարսափելի է։ Մենք գիտենք, թե ով է մամուլին փոխանցել կռվի մասին տեղեկությունը։ Ֆեդե Վալվերդեն և Օրելյեն Չուամենին հրաշալի տղաներ և փայլուն խաղացողներ են, վե՛րջ։
«Ես վերացնելու եմ ամեն չարիք, որը վնասում է այս ակումբին, այդ թվում՝ այս մամուլը և մյուսներին նույնպես»։
«Ես այստեղ չեմ եկել, որպեսզի մրցավարները հարստանան «Բարսելոնայի» փողերով։ Եկել եմ՝ պայքարելու»։
«Չեմ ուզում պարծենալ իմ ընկերությամբ, բայց մենք հարյուրավոր միլիարդներ ենք վաստակում տարբեր մայրցամաքներում։ ««Ռեալ Մադրիդը» հսկայական հաջողությունների է հասել իմ ղեկավարության տակ։ Սա ճշմարտություն է»։
«Ես ընդամենը 7 Լա Լիգա՞ եմ հաղթել «Ռեալի» հետ։ Պետք է հաղթեի 14։ Նրանք մեզնից գողացել են 7 տիտղոս»։
«Ակումբի ներսում եղած թշնամինե՞րը, որոնք տեղեկություններ են փոխանցում։ Թողեք նրան ինձ։ Ես կզբաղվեմ նրանցով, վստահե՛ք ինձ»։
«Ես ուղում եմ, որ ինչ-որ մեկը հակադրվի, բայց ոչ ոք չկա, գուցե վախ եմ ներշնչում» Նրանք ուզում են, որ մենք ամեն խաղում 10:0 հաղթե՞նք։ Մենք դա էլ կանենք, մի անհանգստացե՛ք։ Ինչո՞ւ նրանք երբեք չեն խոսում մյուս ակումբների դեմ։ Օրինակ՝ «Ատլետիկոյի»։ (Ծիծաղում է)։ Միշտ «Ռեալ Մադրիդն» է։ Նրանք մտածում են, թե կարող են ինձ դուրս շպրտել ակումբից․ դրա համար պետք է սպանեն»։
«Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, և մեզ մեծ հաջողություն է սպասում»։
«Բարի գիշեր բոլորին, հուսով եմ՝ մոտ ապագայում ձեզ կրկին չեմ տեսնի»։
Fanat, Realmadrid.am