«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարծում է, որ իրենք ավելի արժանի էին ՉԼ-ի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելուն։
«Անկեղծ ասած ես դաշտում միայն մեկ թիմ տեսա։ Նրանք պաշտպանվում էին և կարողանում համբերել։ Մենք գիտեինք, թե որքան բարդ է «Ռեալի» դեմ խաղալը։
Ընդհանուր խաղի տրամաբանությունը և ունեցած շանսերը խոսում էին այն մասին, որ հաջորդ փուլ պետք է դուրս գայինք մենք։ Այստեղ էլ հենց թաքնված է մրցաշարի բարդությունը։ Նրանք կարողանում են խաղալ, և ինձ մնում է միայն շնորհավորել «Ռեալին». նշել է անգլիական ակումբի կիսապաշտպանը։
Los Merengues, Realmadrid.am