Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը ոչ–ոքի՝ 3–3 հաշվով ավարտեց հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ։
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մամուլի ասուլիսը։
«Այդ հանդիպումը շատ դիտարժան էր, քանի որ երկու թիմերն էլ շատ էին հարձակվում։ Մենք երեք անհավանական գոլ խփեցինք և հաշվի մեջ առջևում էինք, սակայն «Ռեալը» կարողացավ խաղ վերադառնալ։
Զարմանալու ոչինչ չկա, սա ֆուտբոլ է։ Ինձ դուր եկավ, թե ինչպես անցկացրինք երկրորդ խաղակեսը։ «Սերուցքայինները» հիանալի են հակագրոհում, սակայն մենք լավ ենք վերահսկում խաղի ընթացքը»։
«Երբ իմ թիմը խաղում է «Ռեալի» դեմ, այնպիսի զգացողություն է՝ որքան էլ լավ դրսևորենք մեզ, միևնույն է խնդիրներ ենք ունենալու։ Բայց մենք նույնպես պետք է ավելի էֆեկտիվ գործենք»։
«Ռեալի» դեմ խաղալը շատ դժվար է, քանի որ նրանք հիանալի են պաշտպանվում և արագ են հակագրոհելիս։
«Անգամ ամենափոքր ժամանակահատվածը «Բեռնաբեուում» հավերժություն է թվում, սակայն իմ ֆուտբոլիստները ասացին, որ խաղադաշտն այդքան էլ լավ որակի չէ։ Մարզադաշտի վերակառուցումը տպավորում է, սակայն Պերեսը պետք է լավացնի խաղադաշտի որակը։ Ես «Ռեալի» խաղադաշտը որպես գեղեցիկ գորգ էի հիշում, սակայն այսօր դա այդպես չէր։ Վստահ եմ, որ նրանք կլուծեն այդ խնդիրը։ Փակ տանի՞ք, ինձ դուր է գալիս նայել երկնքին»։
«Ինձ զարմացրեց Անչելոտիի՝ Վինիսիուսին կենտրոնում, իսկ Ռոդրիգոյին ձախ եզրում խաղացնելու միտքը, իսկ Կրոսը վերահսկում է «Ռեալի» խաղն այնպես, ինչպես կարող է դա անել միայն Թոնին»։
«Սեփական փորձից ելնելով, ես նախընտրում եմ «Ռեալի» դեմ խատասխան խաղը անցկացնել «էթիհադում»։ Դիմակայության ֆավորիտը կլինի այն թիմը, որն իր խաղը կպարտադրի խաղադաշտում, վստահ եմ մեր երկրպագուները կօգնեն։ Հիանալի դիմակայություն է սպասվում»։
«Մեր ժամանումից հետո Դե Բրույնեի ինքնազգացողությունը վատացավ։ Հենց այդ պատճառով ես որոշեցի, որ նա չի մասնակցի այս խաղին»։
Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը՝ ԱՅՍՏԵՂ