«Մանչեսթեր Սիթին» ամենաշատն է վաստակել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում՝ 89,02 միլիոն եվրո, հայտնում է Mundo Deportivo-ն:
Եկամուտը ձևավորվում է հաղթած խաղերից, հատուկ գործակցից, հաջորդ փուլ դուրս գալուց ու հեռուստատեսային իրավունքի վաճառքից:
Մադրիդի «Ռեալի» եկամուտը կազմում է 86,75 միլիոն, երրորդը «Բավարիան» է՝ 86,02 միլիոն:
Թոփ ութնյակում են ՊՍժ-ն (76,28), «Ատլետիկոն» (75,05), Դորտմունդի «Բորուսիան» (74,53), «Բարսելոնան» (74,33) և «Արսենալը» (68,44).
Fanat, Realmadrid.am