Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» 1-2 «Ալավես». Միավորների հերթական կորուստը
29.11.2020
988 0

Կայացավ Լա Լիգայի 11-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Ալավես» հանդիպումը։

Խաղի մեկնարկը հաջող չստացվեց «Սերուցքայինների» համար։ Արդեն 5-րդ րոպեին հյուրերը կարողացան 11 մետրանոց վաստակել, որը հստակ իրացրեց Լուկաս Պերեսը։ 

Երկար ժամանակ «Ռեալը» չէր կարողանում վերահսկողության տակ վերցնել խաղի ընթացքը։ Միայն խաղակեսի վերջնամասում Զիդանի սաները սկսեցին ակտիվանալ։ 

Բայց երկրորդ խաղակեսի մեկնարկում ևս «Ալավեսի» ֆուտբոլիստները կարողացան օգտվել դաշտի տերերի սխալից։ Տիբո Կուրտուայի անփույթ փոխանցումից հետո 49-րդ րոպեին Խոսելուն կրկնապատկեց խաղի հաշվիը։ 

Զիդանը փորձեց խաղի ընթացքը բեկել փոխարինումների միջոցով, բայց «Ալավեսի» ֆուտբոլիստները շատ հստակ էին գործում պաշտպանությունում։ 

Հարձակման գծում «Արքայական» ակումբի խաղը այնքան էլ լավ չէր ստացվում, սակայն  խաղի 86-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կարլոս Կազեմիրոյին հաջողվում է կրճատել հաշվի տարբերությունը։ Մրցավարի կողմից ավելացրած 5-րդ րոպեին էլ Իսկոն մոտ էր հաշվի մեջ հավասարություն մտցնելուն, սակայն «Ալավեսին» օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը։

Այսպիսով, «Ռեալի» ֆուտբոլիստներին չհաջողվեց խուսափել պարտությունից։ «Սերուցքայինները» կորցրին հերթական միավորները։ 

«Ռեալ Մադրիդ» 1-2 «Ալավես»

Գոլերը՝ Լուկաս Պերես (5), Խոսելու (49), Կազեմիրո (86)

ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված