Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Վինիսիուս Ջունիորը։
Բրազիլացին մարտ ամսվա ընթացքում մասնակցել է 5 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։ Այդ գոլերից երկուսը նա խփել է «Վալենսիայի» դեմ խաղում և մեկը՝ «Օսասունայի»։
Լավագույնի համար պայքարում նա առաջ է անցել Ռոբերտ Լևանդովսկիից, Բրաիս Մենդեսից, Ալեկսանդր Սյորլոթից և Գորկա Գուրուսետայից։
Los Merengues, Realmadrid.am